YouTube-ն արգելափակել է «Pokemon GO»-ի մասին ալիքները՝ դրա տեսանյութը պոռնոգրաֆիկ համարելով


19:15 , 20 փետրվար, 2019

YouTube-ի Pokemon GO-ի երկու խոշոր ալիքների սեփականատերերը հաղորդել են, որ փետրվարի 17-ին նրանց պրոֆիլները որոշ ժամանակով արգելափակվել են, հաղորդում է Polygon-ը:

Բրենդոն «Mystic7» Մարտինը և Նիկ «Trainer Tips» Օյզոնը նախազգուշացում են ստացել: Դա պայմանավորված է եղել նրանով, որ YouTube ալիքների հեղինակները իբր սեռական կամ պոռնոգրաֆիկ բնույթի տեսանյութեր են հրապարակել: Սակայն իրականում այդ ալիքներում նման գովազդներ չեն եղել:

Մարտինը հիշել է, որ մինչ այդ YouTube-ը նրան նման բնույթի նախազգուշացում արդեն ուղարկել էր: Բլոգերը ծառայության նամակներին ուշադրություն չի դարձրել: Ի վերջո, պարզվել է, որ ծառայությունն ալիքներն արգելափակել է СР հապավումների պատճառով. ալգորիթմները կարծել են, որ դա child pornography՝ մանկական պոռնոգրաֆիա է նշանակում, բայց պարզվել է, որ դրանք Պոկեմոնի մարտական ուժի (combat power) հապավումն են եղել: