Երկու վարանների դաժան պայքարը հայտնվել է տեսանյութում


00:00 , 21 փետրվար, 2019

Ինդոնեզիայի կղզիներից մեկում երկու վարանների դրամատիկ պայքարը տեղի է ունեցել հենց զբոսաշրջիկների աչքի առաջ: Ականատեսները միջադեպը տեսանկարահանել են, գրում է The Daily Mail-ը:

Սողունները մոտավորապես 80 կիլոգրամ են և երկու մետր երկարություն ունեն:

Տեսահոլովակը նկարահանել է Աբուակամ Ապիլիո անունով գիդը, կղզում էքսկուրսիա անցկացնելու ժամանակ:

Զբոսաշրջիկները տեսախցիկներով զինված կանգնել են ագրեսիվ պայքարող կենդանիների շուրջ: Աշխարհի խոշորագույն սողունների համար պայքարի ընթացքում որպես զենք ծառայել են նրանց ծնոտները: