Նախնական, խիստ նախնական հարցեր, որ առաջանում են ոստիկանության հաղորդագրությունից


16:24 , 20 փետրվար, 2019

Նախնական, խիստ նախնական հարցեր, որ առաջանում են ոստիկանության հաղորդագրությունից (հղումն՝ այստեղ).

1) ՊՎԾ պետը խոսում էր 800 մլն դրամ չարաշահումից, մինչդեռ քրեական գործը հարուցվել է այդ գումարի պակաս, քան 5%-ի մասով։ Մնացածի մասով պնդումները մտացածի՞ն էին։ Ընդամենը այս 3 դրվագնե՞րն էին (ընդ որում՝ մասնագիտական տեսանկյունից, մեկը մեկից կասկածելի) տասնյակ միլիարդների բյուջե ունեցող կառույցում ձեր «հայտնաբերածը»։

2) Կա՞ արդյոք կապ ԵՊՀ գիտական խորհրդի երեկվա նիստում համալսարանականների դրսևորած արժանապատիվ կեցվածքի և Ոստիկանության հրապարակած հաղորդագրության միջև։

3) Ներկայացվե՞լ են արդյոք բացատրություններ ձեր կողմից «հաստատված» փաստերի կապակցությամբ։ Եթե այո, ապա ինչո՞ւ դրանք տեղ չեն գտել հաղորդագրությունում։

4) Ո՞ւր է անմեղության կանխավարկածը։

Ի դեպ, այս ամենում քաղաքական բաղադրիչ հիմնավորելն ընդամենը 3-րդ կուրսի ուսանողի մակարդակի հարց է։ Շնորհիվ Դավիթ Սանասարյանի։