Armsport.am-ը գրում է.
ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանին ավարտել է ազդրի վնասվածքից վերականգնելու գործընթացը, հայտնում է L՛Equipe-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, փետրվարի 19-ին ուրուգվայցի ֆուտբոլիստը լիարժեք մարզում է անցկացրել թիմի հետ: Այսպիսով, Կավանին, ամենայն հավանականությամբ, կմասնակցի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղին:
Հիշեցնենք` Կավանին վնասվածք է ստացել ֆրանսիական Լիգա 1-ի 24-րդ տուրի` «Բորդոյի» հետ տնային խաղում (1:0): Հարձակվողը մասնակցել է առաջին կեսին, բայց ընդմիջումից հետո նրա փոխարեն դաշտ է դուրս եկել Կիլիան Մբապեն:
ՊՍԺ-ն ՉԼ-ի 1/8 եզրափակչի` Մանչեսթերում կայացած առաջին խաղում 2:0 հաշվով հաղթանակ է տարել: Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա Փարիզում մարտի 6-ին: