Գեղարքունիքի մարզի ոստիկանապետը պաշտոնանկ է եղել, փոխարենը նշանակվել է Լոռու մարզի ոստիկանապետը


15:40 , 20 փետրվար, 2019

Shamshyan.com-ը գրում է.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ փետրվարի 20-ին, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղարկվել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Շմավոնյանը։

Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով՝ նշանակվել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ։