14:54 , 16 ապրիլ, 2012
Էլ ով է մտածում այլ քաղաքական ուժին ընտրելու մասին,երբ անձնագրի պատճեն կամ ՀՀկ-ականների մոտ է կամ ԲՀԿ-ականների:
Կուսակցությունները երիտասարդացել են:18-ը լրացած գրեթե բոլոր աշխույժ երիտասարդները ներգրավված են ընտրարշավում:Նրանցից առանձնանում են նաև գերաշխույժները,որ հանդիսանում են մի կուսակցության անդամ, <<ձայն են հավաքում>> մեկ այլ-ի համար,ընտրում երրորդին և քննադատում առնետներին:
Հ.Գ ընտրախցիկում լինելու էք դուք,ձեր խիղճը,քաղաքական հայացքներն ու ընտրաթերթիկը:Լրացրեք այն`աչքի տակ առնելով առաջիկա 4 տարին,ոչ թե հենց նոր վերցրած 10,000 դրամը:Իսկ եթե մտացում եք կաշառքը տվողին չխաբելու մասին,ապա մի մոռացեք նաև ինքնախաբեության մասին: