Իրաքյան Քրդստանում հակաթուրքական բողոքի ակցիաներ են


14:02 , 20 փետրվար, 2019
Իրաքյան Քրդստանում հակաթուրքական բողոքի ակցիաներ են: Մասնավորապես Դոհուկում մարդիկ դուրս են եկել թուրքական ռազմական ուժերի դեմ բողոքի, քանի որ վերջին ամիսներին թուրքական ռազմական օդուժն ավիահարվածներ է հասցրել ենթադրյալ PKK-ի թիրախներին, ինչի հետևանքով զոհվել են խաղաղ բնակիչներ, որը պատճառ է դարձել գյուղերի դատարկվելուն: Տեղի է ունեցել բախում Քրդստանի անվտանգության ուժերի` Ասայեշի և ցուցարարների միջև, կան զոհեր (խոսվում է երկու զոհի մասին) և վիրավորներ, 90-ից ավել մարդ ձերբակալվել է: