Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը


12:30 , 20 փետրվար, 2019

Aysor.am-ը գրում է.

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ:

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն Aysor.am-ին տեղեկացրել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանել են Երևան։ Միջնորդները Երևանից կուղևորվեն Բաքու։