ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երևանում են. կհանդիպեն Ն. Փաշինյանի հետ, ապա կուղևորվեն Բաքու


12:06 , 20 փետրվար, 2019

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանել են Երևան։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Նրա խոսքով՝ նախատեսված են հանդիպումներ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։ Երևանից համանախագահները կուղևորվեն Բաքու։