«ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 19-ին հայտարարել է, որ կողմ չէ կիսանախագահական կառավարման համակարգը վերականգնելուն: Ըստ նրա՝ պետք է առաջ գնալ և աշխատել խորհրդարանական կառավարման համակարգը կայացնելու ուղղությամբ: Սա, անկասկած, ողջունելի և համարժեք մոտեցում է, որն արտացոլում է Հայաստանում քաղաքական զարգացման տրամաբանությունից բխող հրամայականներն ու առաջնահերթությունների վեկտորը: Այստեղ, սակայն, ՀԱԿ հայտարարություն-կոչից հետո բարձրացված թեման արժե դիտարկել թերևս նաև մեկ այլ համատեքստում:
Բանն այն է, որ բարձրանում է տեղեկատվական բավականին աղմուկ, քննարկումներ, սահմանվում է որոշակի խնդիր, որը կարող է ձևավորել հարակից նշաձողեր, և այդ ֆոնին ինքնին խորհրդարանական համակարգի պահպանումը հանրությունը կարող է դիտարկել ձեռքբերում և բավարարվածության պատճառ՝ ուշադրությունից դուրս թողնելով արդեն այդ մոդելում իշխանական լիազորությունների որոշակի ապակենտրոնացման խնդիրը կամ, այլ կերպ ասած, «սուպերվարչապետության» հարցը:
Իհարկե, մենք հեռու ենք կարծելու, որ ՀԱԿ հայտարարությունը թելադրված էր հենց այդ նպատակով: Այստեղ թերևս ավելի շուտ գործ ունենք սեփական գոյության մասին հիշեցնելու մարտավարության հետ՝ օգտվելով այն հանգամանքից, որ ներկայիս տեղեկատվական հոսքերում «թրենդային» է նոր իշխանությանը Տեր-Պետրոսյանի հետ կապելը»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: