«Փաստ». ՀՀ վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություն է կատարում Լոռու մարզի Շնող խոշորացված համայնքում. փորձում են փորփրել և հնարավոր ամեն ինչ ջրի երես հանել


10:20 , 20 փետրվար, 2019

««Փաստն» արդեն անդրադարձել է այն տեղեկություններին, որ վարչապետի հանձնարարությամբ ՏԿԶ նախարարը հատուկ վերահսկողություն է սահմանել «չարաճճի» համայնքապետերի վրա: 

Ըստ թերթի հավաստի աղբյուրների՝ մոտ մեկ շաբաթ է՝ ՀՀ վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություն է կատարում Լոռու մարզի Շնող խոշորացված համայնքում: Սա այն ռիսկային համայնքներից մեկն է, որը միշտ համարվել է «հանրապետականացված»:

Մեր տեղեկություններով՝ իշխանությունները փորձում են փորփրել և հնարավոր ամեն ինչ ջրի երես հանել, որպեսզի կարողանան տեղում դիրքերի ամրացման հերթական օպերացիան կազմակերպել: Սա նաև արվում է, որպեսզի հանրությանը մեկ անգամ ևս ապացուցեն, թե նախորդներն ինչքան վատն են եղել, ու «20 տարի անընդհատ թալանել են» ժողովրդին»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: