Թրամփը կարող է կրկին հետաձգել չինական ապրանքների համար նոր մաքսատուրքերի սահմանումը


02:15 , 20 փետրվար, 2019

Tert.am-ը գրում է․

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ Չինաստանից ԱՄՆ ներկրվող ապրանքների համար հավելյալ մաքսատուրքերի սահմանումը կարող է կրկին հետաձգվել: Այս մասին հաղորդում է TACC-ը՝ ամերիկյան լրատվամիջոցներին հղումով:

Լրագրողների հարցին, թե նախատեսում է արդյոք նա հետաձգել հավելյալ մաքսատուրքերի սահմանումը, Թրամփը պատասխանել է. «Ես չեմ կարող ձեզ հստակ ժամկետներ նշել, դա կախարդական ամսաթիվ չէ, քանի որ շատ բան է տեղի ունենում: Տեսնենք՝ ինչ կստացվի... Բանակցությունները շատ-շատ լավ են ընթանում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալայստեղ։