Ճապոնիայի Յոկոհամա քաղաքում մարտին կբացվի Unko Museum արտաթորանքի թանգարանը, հաղորդում է Time Out-ը: Թանգարանը կաշխատի չորս ամիս՝ մարտից մինչև հուլիս և նվիրված կլինի ավելի շատ էմոձիներ հիշեցնող «հաճելի» արտաթարանքներին:
Թանգարանն ունի իր թալիսմանը՝ Unberuto-ն, քայլող արտաթորանքը, որն ամենուրեք իր հետ զուգարան է տեղափոխում:
Ցուցահանդեսը բաժանված է երեք թեմատիկ գոտիների: Դրանցից մեկում հատուկ խաղ կներկայացվի, որտեղ մասնակիցը պետք է սեղմի արտաթորանքի լուսային պրոյեկցիայի վրա: Նմանատիպ թանգարան կա Մեծ Բրիտանիայի Ուայթ կղզում և Իտալիայում: Ճիշտ է, դրանցում ցուցադրությունն ավելի լուրջ է: Այն նվիրված է արդի աշխարհում արտաթորանքի օգտագործմանը: