Կինն իր եղբոր և ընկերուհու շահումներից հետո վիճակախաղով մեծ գումար է շահել


05:10 , 20 փետրվար, 2019

ԱՄՆ-ի Մոնտանա նահանգի Գրեյթ-Ֆոլս քաղաքի բնակիչը, նրա եղբայրը և ընկերուհին միմյանցից անկախ վիճակախաղով մեծ գումարներ են շահել։

Ջոդի Հենդերսոնը դարձել է իր ընտանիքի վերջին անդամը, ով վիճակախաղով գումար է շահել։ Փետրվարի 12-ին նա շահել է 9262 դոլար։ Գումարը ծախսվել է Սուրբ Վալենտինի օրը նշելու և հաշիվները վճարելու վրա։

Կինը նշում է, որ վիճակախաղով սկսել է հետաքրքրվել այն ժամանակ, երբ իր հարազատները մեկը մյուսի ետևից սկսել են գումար շահել։ Հենդերսոնի եղբոր շահումը կազմել է 19 հազար դոլար, իսկ նրա ընկերուհուն՝ վիճակախաղով շահելուց հետո, ամբողջ կյանքի ընթացքում տարեկան 25 հազար դոլար են վճարելու։

Փետրվարի 11-ին հայտնի է դարձել, որ Մոնտանա նահանգի մեկ այլ բնակչուհի իր քրոջ շահումից մի քանի ամիս անց շահել է 17 հազար դոլար։ Նրա խոսքերով՝ ինքը 30 տարի տարված է եղել վիճակախաղով։