Ինչո՞վ է օգտակար կողքի վրա քնելը


02:05 , 20 փետրվար, 2019

Կողքի վրա քնելն օգտակար է առողջության համար և երկարեցնում է կյանքը։ Այսպիսի եզրահանգման են եկել նորվեգացի գիտնականները։

Մասնագետները պարզել են, որ կողքի վրա մարդն ավելի ամուր է քնում, իսկ առավոտյան իրեն ավելի առույգ է զգում։ Բացի այդ՝ այս դիրքը թույլ է տալիս խուսափել ողնաշարային խնդիրներից, իսկ հղի կանանց օգնում է վերականգնել արյան շրջանառությունը։

Միևնույն ժամանակ գիտնականները զգուշացնում են, որ կողքի վրա քնելը վտանգավոր է այն մարդկանց համար, ովքեր նոր են ինֆարկտ տարել կամ ունեն խնդիրներ սրտի հետ։