Պլանքաշի մանիֆեստ՝ Արման Մարգարյանի կողմից


20:16 , 19 փետրվար, 2019

Շատ մազալու մարդիկ են էս մեր աստղային պլանքաշները։ Կղանք ուտելիս բռնվում են՝ հերիք չէ, մի բան էլ սկսում են մունաթ անել, թե այդ ինչպե՜ս են համարձակվել իրենց՝ այդքան աստղային ու այդքան պուպուշ պլանքաշներին բերման ենթարկել, դեռ մի բան էլ դատապարտող տոնայնությամբ անդրադառնալ։

Արման Մարգարյանը բացառություն չէ այս իմաստով։ Մարդուն պլանի վրա բռնել են, սա լայվ ա անում ու սկսում ամբագոռգոռ անհեթեթություններ դուրս տալ, թե բա՝ էս ի՜նչ հետամնացություն է, պլանքաշներս հանցագործներ չենք, դուրս եկեք քարե դարից, ամբողջ աշխարհն օրինականացրել է, բյուջե է լցնում, ու առհասարակ, պլանքաշները միշտ ժպտում են ու սիրում են։

Ուրեմն, հարգելի պլանքաշ Արման Մարգարյան, ամբողջ աշխարհը չի օրինականացրել պլանը, դա արել են մի շարք եվրոպական պետություններ ու ամերիկյան որոշ նահանգներ։ Վրացիք էլ թութակավարի կրկնել են՝ ունենալով կամ էլ չունենալով իրենց պատճառները։ Դա դեռ հիմք չէ ասելու, որ ամբողջ աշխարհն է արել։ Ավելին՝ աշխարհի պետությունների մեծամասնությունում պլանքաշությունն արգելված է օրենսդրորեն ու դրական բան չի համարվում՝ բարոյական ցենզով։ Եթե եվրոպական այդ մի շարք պետությունների օրենսդրական առանձնահատկություններին վերաբերվում եք որպես կտակարանային դոգմայի, ապա ասեմ, որ էդ պետություններում, օրինակ, միասեռականների ամուսնություններն էլ են թույլատրում։ Հիմա ի՞նչ, ձեզ լսենք ու դա՞ էլ մեզ մոտ օրինականացնենք։

Երկրորդ, հարգելի պլանքաշ Արման Մարգարյան, դուք իրավացի եք, որ ալկոհոլն ու ծխախոտը ևս վնաս են առողջությանը, բայց դա որևէ կերպ չի նշանակում, որ պլանը վնաս չէ ու առավել ևս՝ օգտակար է։ Դա հոգեմետ ազդեցություն ունեցող միջոց է, որն ունի առողջության համար ռիսկերի իր խումբն ու առանձնահատությունները։ Դուրս եկեք էդ ամեոբայի տրամաբանությունից։ Երբ սկսում եք պլանին դեֆերամբներ անել ու հիմնավորել դա նրանով, որ ալկոհոլն ու ծխախոտն ավելի վնասակար են, դա նույնն է, ինչ հայտարարեք, որ քանի որ մարդկային կղանքից վատ հոտ է գալիս, հետևաբար կովի թրիքը ֆրանսիական պարֆյում է։

Ու վերջապես, հարգելի պլանքաշ Արման Մարգարյան, մարդու հանցագործ լինել-չլինելը որոշվում է տվյալ երկրում առկա օրենքներով։ Հայաստանում պլանքաշությունն ապօրինի է, հետևաբար դրանում նկատվածները հանցագործ են, ու անգամ եթե մի օր մեզ մոտ դեկրիմինալիզացիա արվի, հանրային գիտակցության մեջ պլանքաշը երբեք դրական ընկալում չի կարող ունենալ։ Ծուռը նստենք, դուզը խոսենք էլի, որևէ մեկը խելքը գլխին, նորմալ ու ադեկվատ պլանքաշ տեսե՞լ ա, կուզենա՞, որ իր որդին կամ դուստրն ընտանիք կազմի պլանքաշի-ուռչիկի հետ։ Ես նման մարդ մենակ պլանքաշների մեջ եմ տեսել, որ այս հարցին դրական կարող է պատասխանել։

Եվ ամենավերջում՝ հարգելի պլանքաշ Արման Մարգարյանի ամենաանհեթեթ մտքին անդրադարձով սահմանափակվեմ։ Էդ, որ ասում եք, որ պլանքաշները ժպտում են, գիտե՞ք, որ առանց պատճառի ժպիտը կլինիկական իդիոտիզմի ախտանշաններից մեկն է համարվում․․․