«Ծեր» սերմնաբջիջներն ավելի առողջ սերունդ են տալիս. գիտնականներ


18:20 , 19 փետրվար, 2019

«Ծեր» սերմնաբջիջներից սաղմնավորված երեխաներն ավելի ամուր առողջություն և երկար կյանք են ունենում։ Այս մասին տեղեկացնում են Հարավային Անգլիայի և Ուփսալայի համալսարանների գիտնականները։

Սերմնաբջիջները տարբեր գենետիկ նյութեր են պարունակում, ինչն էլ ազդում է սերնդի առողջության և այլ առանձնահատկությունների վրա, հայտարարել են հետազոտողները Naked Science-ի հրապարակման մեջ։

Հետազոտության շրջանակներում գիտնականները արտամարմնային բեղմնավորման շարք են կատարել՝ օգտագործելով դանիո-ռերիո ձկների արուների սեռական բջիջներն ու էգերի ձկնկիթը։ Արուների էյակուլյատը, որը նախատեսված էր բեղմնավորման համար, բաժանվել է երկու կարգի՝ «նոր» սերմնաբջիջներով, որոնք օգտագործվել են անմիջապես նյութի ընտրությունից հետո, և «ծեր» սերմնաբջիջներով։

Image result for

Արտամարմնային բեղմնավորումից հետո ծնված սերնդի դիտարկումը ցույց է տվել, որ նրանք, որոնք սաղմնավորվել էին «ծեր» սերմնաբջջի օգտագործմամբ, եղել են ավելի առողջ և ունեցել երկարակյացների շարքերը համալրելու ավելի մեծ հնարավորություններ։

Այսպիսով՝ գիտնականները եզրահանգել են, որ սերմնաբջջի տարիքը կարող է ազդել սերնդի հարմարվողականության և վերջնարդյունքում՝ նրա կյանքի տևողության վրա։

Այս հայտնագործությունը մեծ նշանակություն ունի այն ոլորտների համար, որտեղ կիրառվում են բեղմնավորման օժանդակ տեխնոլոգիաներ, մասնավորապես՝ մարդկանց արտամարմնային բեղմնավորման ոլորտում։