Արցախի և Հարավային Օսիայի Հանրապետությունների արտաքին գործերի նախարարությունների միջև hամագործակցության համաձայնագիր է ստորագրվել


18:00 , 19 փետրվար, 2019

Tert.am-ը գրում է.

Փետրվարի 18-ին Հարավային Օսիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դմիտրի Մեդոևի հրավերով, Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) պատվիրակությունը՝ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորությամբ աշխատանքային այցով ժամանել է Հարավային Օսիա: 

Փետրվարի 19-ին Արցախի Հանրապետության և Հարավային Օսիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև ստորագրվել է Համագործակցության համաձայնագիր: Համաձայնագրի շրջանակներում պայմանավորվածություն է ձեռք բերվել, մասնավորապես, արտաքին գործերի նախարարների կամ այլ մակարդակով կանոնավոր կերպով խորհրդատվություններ և բանակցություններ անցկացնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային, տարածաշրջանային և երկկողմ հարցերի շուրջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ