Պուտինը Նեթանյահուի հետ կքննարկի իրավիճակը Սիրիայում


17:10 , 19 փետրվար, 2019

Yerkir.am-ը գրում է.

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ քննարկել իրավիճակը Սիրիայում և Մերձավոր Արևելքում: Այդ մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:

Հաղորդագրության համաձայն` Բինյամին Նեթանյահուն Մոսկվա կայցելի փետրվարի 21-ին: