Երբևէ հրաժարական չեմ տվել, չեմ էլ պատրաստվում տալ. Արշալույսի համայնքապետ


17:00 , 19 փետրվար, 2019

Tert.am-ը գրում է.

Մեր գյուղը 4000-ից ավել բնակչություն ունի, 3000-ից ավել ընտրող ունի, իմ հրաժարական պահանջողներն ընդամենը 30 հոգի են, որոնք ամեն մեկը մի ձևով կապված են գեներալ Մանվել Գրիգորյանի, նախկին գյուղապետի հետ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արշալույսի համայնքապետ Զարզանդ Գրիգորյանը:

Ավելի վաղ հայտնել էինք Արշալույսում գյուղացիները պահանջում են համայնքապետ Զարզանդ Գրիգորյանի հրաժարականը, նրանք փակել են համայնքապետարան տանող ճանապարհը։ 

«Նրանք հրահրում են, ամեն ինչ անում են, որ մեր գյուղում կռիվ լինի: Գյուղապետարանի աշխատողների մեքենաների վրա նկարներ են կպցնում, ձվերով են խփում: Նրանց առավոտ շուտ խմիչք են բերում, խմացնում են, որ ակտիվ լինեն, նման բաներ անեն»,- ասաց նա:

Գրիգորյանը հավաստիացնում է`երբևէ հրաժարական չի տվել:  «Չեմ էլ պատրաստվում հրաժարական տալ, այդ թեմայի մասին չեմ էլ ուզում լսել: Նրանցից ոչ ոք ինձ չի էլ ընտրել: 3100 ընտրող ունի մեր գյուղը, 30 հոգով կարողանալու են, ինձ ասեն` պետք է դո՞ւրս գաս»,- նշեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ