Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Բաբկեն վարդապետ Սալբիյանը ծառայության է կոչվել Ռումինիայի հայոց թեմում


15:40 , 19 փետրվար, 2019

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տեր Բաբկեն վարդապետ Սալբիյանը ծառայության է կոչվել Ռումինիայի հայոց թեմում` թեմակալ առաջնորդի իշխանության ներքո:

Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից: