«Իրատես». Իշխանությունները որքան էլ փորձում են հակադարձել Սիրիա զորք ուղարկելու քննադատությանը, այնքան ավելի են խճճվում այդ հարցում


11:10 , 19 փետրվար, 2019

«Ասում են, թե որքան էլ իշխանությունները քափ ու քրտինք մտած փորձում են հակադարձել հանրապետականների, հատկապես Արմեն Աշոտյանի քննադատությանը Սիրիա զորք ուղարկելու վտանգավորության առնչությամբ, այնքան ավելի են խճճվում այդ հարցում։

Դա փաստորեն մեկ մարդու որոշում էր` ի դեմս Նիկոլ Փաշինյանի, սակայն դրա տակից փորձում է սահուն դուրս գալ ՊՆ-ն` նախարար Տոնոյանի և փոխնախարար Բալայանի միջոցով, այնուհանդերձ, վերջիններիս փաստարկները չեն ցրում հիմնավորումը, որ որոշումը բացառապես կայացվել է «այսրոպեական ռեժիմով», Ռուսաստանին դուր գալու, սեփական իշխանությունն ամեն գնով պահելու անհաղթահարելի առաջնահերթությամբ, և որ երբևէ «բացվելու» են այդ էջերը, ինչպես նորերն են բացում նախկին էջերը, ընդհուպ մինչև ծանրագույն պատասխանատվություն»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: