Queen ռոք խումբը ելույթ կունենա «Օսկար» մրցանակաբաշխությանը


06:30 , 19 փետրվար, 2019

Tert.am-ը գրում է.

Բրիտանական Queen ռոք խումբը ելույթ կունենա Լոս Անջելեսում կայանալիք «Օսկար» 91-րդ մրցանակաբաշխությանը: Այդ մասին նշված է Ամերիկյան կինոակադեմիայի Twitter-ի էջում, հաղորդում է ТАСС-ը:

«Դա իրականություն է, թե պարզապես ֆանտազիա… Մենք ողջունում ենք Queen խմբի և մենակատար Ադամ Լամբերտի մասնակցությունն «Օսկար» մրցանակաբաշխությանը»,- ասված է հաղորդագրությունում:  

Ռեժիսոր Բրայեն Սինգերի «Բոհեմիան ռապսոդիա» ֆիլմը, որը պատմում է Queen խմբի և նրա լեգենդար անդամ Ֆրեդի Մերկուրիի մասին,  «Օսկար»-ի է առաջադրվել «Լավագույն ֆիլմ» անվանակարգում:  Ավելի վաղ, ֆիլմն արաժանացել էր նաև «Ոսկե գլոբուս» մրցանակի:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալայստեղ: