Կանադայում սառցե սանրվածքների մրցույթ է կազմակերպվել (Photo)


07:06 , 19 փետրվար, 2019

Կանադայի բնակիչները լավագույն սառցե սանրվածքի մրցույթ են կազմակերպել։ Սառնամանիքի ժամանակ՝ տաք աղբյուրների մեջ լողալիս, նրանք իրենց մազերից գեղեցիկ սառցե կոնստրուկցիաներ են պատրաստում։ Ձմեռային զբոսաշրջային սեզոնի ավարտին որոշվում է հաղթողը, որն էլ պարգևատրվում է 750 դոլարով։