«Վաղվանից դադարեցնում ենք հետևյալ ԱՆՎՃԱՐ ծառայությունների մատուցումը». «Ունիսոն» ՀԿ


20:37 , 18 փետրվար, 2019

«Ունիսոն» ՀԿ-ն շնորհակալություն է հայտնում ՀՀ կառավարությանը հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային զբաղվածության խնդիրը ՉԿԱՐԵՎՈՐԵԼՈՒ և մեր կազմակերպությանը պետական սուբսիդիայից զրկելու համար։ Այսուհետ գործելու ենք լրիվ անկախ և մեր հնարավորությունների սահմաններում իրագործելու ենք ՀԿ-ի առաքելությունը, ուստի վաղվանից դադարեցնում ենք հետևյալ ԱՆՎՃԱՐ ծառայությունների մատուցումը.

1) հոգեբանական աջակցություն,
2) իրավաբանական խորհրդատվություն,
3) չտեսնող անձանց համար համակարգչային դասընթացներ։

Փորձելու ենք, այնուամենայնիվ, լրիվ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ հիմունքներով աջակցել աշխատանք փնտրող հաշմանդամություն ունեցող անձանց։