Հարսնացուի զգեստ հագած Վոլոչկովան խոստացել է ցույց տալ իր ընտրյալին


00:00 , 19 փետրվար, 2019

Ազգությամբ ռուս 43-ամյա, բալետի նախկին պարուհի Անաստասիա Վոլոչկովան հերթական անգամ պատմել է իր «առեղծվածային» հարսանիքի մասին։ Այս անգամ պարուհին երևացել է հարսանեկան զգեստով։ Լուսանկարը հայտնվել է աստղի Instagram-յան էջում՝ գրում է korrespondent.net-ը։

Վոլոչկովան արդեն որոշ ժամանակ ակնարկում է սպասվող տոնախմբության մասին։ Հիմա նա ակտիվ զբաղվում է հարսանեկան զգեստի ընտրությամբ։ Լուսանկարում Անաստասիան հայտնվել է սպիտակ գեղեցիկ զգեստով։ Հետին պլանում պողպատե ձկան ֆուտուրիստական քանդակ է տեղադրված։

Վոլոչկովան նաև խոստացել է, որ շուտով բոլորին ցույց կտա իր փեսացուին։