Ամստերդամում որոշել են բացառել մարմնավաճառներին տեսարժան վայրերի ցուցակից


22:15 , 18 փետրվար, 2019

Ամստերդամի քաղաքապետ Ֆեմկե Հալսեման կոչ է արել բարեփոխել հայտնի Կարմիր լապտերների թաղամասը՝ քաղաքային շրջան, որտեղ ծաղկում է սեքս-արդյունաբերությունը: Նա հայտարարել է, որ մարմնավաճառության վերածումը զբոսաշրջային տեսարժան վայրի՝ անթույլատրելի է և նվաստացուցիչ: Այս մասին հաղորդում է տեղական DutchNews պարբերականը:

Նշվում է, որ քաղաքապետը պատրաստ է քննարկել թաղամասի վերափոխման բոլոր տարբերակները, որոնք այս կամ այն կերպ կփոխեն իրավիճակը:

Հալսեմայի խոսքով՝ զբոսաշրջիկների հոսքը դժվարացնում է թաղամասում մարմնավաճառների աշխատանքը և սպառնալիքի տակ է դնում նրանց անվտանգությունը: Նա հավելել է, որ սեքս արդյունաբերություն բացելու ամստերդամյան ավանդույթը ավելի շատ կապված է կին ճանապարհորդների նվաստացման հետ: Քաղաքապետը մտադիր է միջոցառումների փաթեթ մշակել մինչև ամառ հիմնախնդրի լուծման համար:

Որոշ քաղաքական ակտիվիստներ կոչ են արել ընդհանրապես չհրաժարվել այս հասարակական «մսի շուկայից»: