Tert.am-ը գրում է.
Այսօր Վիշեգրադյան խմբի (Հունգարիա, Լեհաստան, Սլովակիա, Չեխիա)՝ Երուսաղեմում նախատեսված գագաթնաժողովը չեղյալ է հայտարարվել, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Իսրայելի արտգործնախարարության ներկայացուցիչ Էմանուել Նախշոնը պաշտոնապես հաստատել է այդ լուրը:
Պատճառն այն է, որ Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացի՝ ավելի վաղ արված աղմկահարույց հայտարարությունից հետո Լեհաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:
Չնայած դրան՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն երկկողմ հանդիպումներ կունենա Սլովակիայի, Հունգարիայի և Չեխիայի վարչապետներ Պիտեր Պելլեգրինիի, Վիկտոր Օրբանի և Անդրեյ Բաբիչի հետ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ