Ջենիֆեր Լոպեսը ձեռք է բերել շքեղ առանձնատուն՝ 5 մլն դոլար արժողությամբ


20:00 , 18 փետրվար, 2019

Հոլիվուդյան դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսը ձեռք է բերել շքեղ առանձնատուն՝ 5 մլն դոլար արժողությամբ: Այն տեղակայված է Օլդ Մալիբու Ռոուդում, որը սովորաբար համարվում է քաղաքի առափնյա լավագույն հատվածը: Տունը գտնվում է ոչ հեռու Մալիբուի ռեստորաններից և կենտրոնական խանութներից:

Չորս ննջարաններով տունը կառուցվել է 1949 թվականին: Առանձնատան տարածքը 409 քառակուսի մետր է, որն ունի ներկառուցված լոգարան, պահարան, շոգեցնցուղ և առանձին պատշգամբ՝ ծովափնյա տեսարանով:

Ջենիֆերը ընտանիքի հետ բաց պատշգամբում կարող է վայելել նաև հիդրոմերսում: Վերևի հարկում այն ունի փոքր կինոթատրոն, իսկ ներքևի հարկում՝ զվարճանքների սենյակ՝ բարով և շոգեբաղնիքով: Օվկիանոսի տեսարանով հրաշալի առանձնատունը հագեցած է վառ բաց գույներով: