Առնվազն 15 մարդ Է զոհվել Իդլիբում տեղի ունեցած պայթյունից


21:40 , 18 փետրվար, 2019

Armenpress.am-ը գրում է.

Առնվազն 15 մարդ Է զոհվել փետրվարի 18-ին Սիրիայի Իդլիբի նահանգում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է CNN Turk հեռուստաալիքը:
Նրա տվյալներով՝ հօդս Է ցնդել ականապատված երկու ավտոմեքենա: Պայթյունները որոտացել են Իդլիբ քաղաքի կենտրոնի Էլ Կուսուր փողոցում: Տուժել Է առնվազն 30 մարդ: 
Տարածաշրջանում գործող ահաբեկչական խմբավորումներից ոչ մեկն առայժմ չի ստանձնել տեղի ունեցածի պատասխանատվությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: