Բելգիայի ՆԳ նախկին նախարարը քննադատել է ԵՄ-ում ահաբեկիչների համար միասնական բանտ ստեղծելու գաղափարը


20:10 , 18 փետրվար, 2019

Tert.am-ը գրում է.

Բելգիայի ներքին գործերի նախկին նախարար Յան Յամբոնը քննադատել է գաղափարը, համաձայն որի՝ Եվրամիությունում պետք է ԱՄՆ-ի Գուանտամանո ռազմական բանտի օրինակով ստեղծվի եվրոպացի գրոհայինների պահման միասնական վայր (ըստ առաջարկի՝ այդտեղ պետք է պահվեն Սիրիայում կռված եվրոպացի զինյալները):

Ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Եվրոպական միությունը պետք է հետ վերցնի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 800 գրոհայիններին, որոնք Սիրիայում գերեվարվել են ԱՄՆ զորքերի կողմից: Թրամփի համոզմամբ՝ ԵՄ-ն նրանց պետք է հետ վերցնի ու դատարանի առաջ կանգնեցնի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ