Սննդաբաններն անվանել են ճարպն այրող վեց մթերքները


19:15 , 18 փետրվար, 2019

Սննդի ոլորտի փորձագետները հայտարարել են մթերքների ցանկը, որոնք կարող են օգնել ազատվելու որովայնի visceral խորը ճարպից: Նրանց խոսքերով՝ ճարպի ավելորդ շերտերը կօգնի հեռացնել սպիտակուցների մեծ պարուբակությամբ սննդակարգը:

Ինչպես գրում է BMC Medicine պարբերականը, սպիտակուցը օգնում է արագացնել նյութափոխանակությունը և 60%-ով նվազեցնել ուտելու ցանկությունը: Այս առումով սննդաբանները խորհուրդ են տալիս սննդի մեջ ներառել հավի ձու, հավի կրծքամիս, կարմիր ոսպ, ինչպես նաև լոբազգիներ, նուշ և թյուննոս: Միևնույն ժամանակ, ցանկալի է ավելի շատ օգտագործել բջջանյութով հարուստ մթերքներ և հրաժարվել քաղցրից և «արագ» ածխաջրերից: Ավելորդ չեն լինի նաև կանոնավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությունները:

Մասնագետները խորհուրդ չեն տալիս որովայնի ճարպն այրել մարզասրահներում, քանի որ սովորաբար սկզբում այրվում են ձեռքերի, մեջքի, կրծքավանդակի, ապա նոր միայն որովայնի և ազդրերի ճարպերը: