Google-ը սպորտային կոշիկների նոր շարք է ներկայացնելու, որոնք կզգուշացնեն ավելորդ քաշի մասին (Photo)


22:30 , 18 փետրվար, 2019

Verily-ի օգնությամբ Google-ը պատրաստվում է սպորտային կոշիկի շարք ներկայացնել, որը կտեղեկացնի ձեզ ավելորդ քաշի մասին: 

CNBC-ի տեղեկության համաձայն՝ ծրագրի մասնակիցները նշում են, որ վերջին ամիսներին ընկերությունն աշխատել է դրա նախատիպը ստեղծելու վրա, որը ցուցադրվել է այս նախագծի գործընկերներին:

Image result for Shoe

Սպորտային կոշիկները հատուկ սենսոր են ունենալու, որոնք ամեն անգամ ստուգելու են քաշի ավելացումը:

Դրանք հնարավորություն են ունենալու որոշելու՝ արդյո՞ք մարդը առողջական որևէ խնդիր ունի: