Էրդողանի ուշագրավ հարցը Պուտնին. «Մեքենան զրահապա՞տ է»


17:10 , 18 փետրվար, 2019

Ermenihaber.am-ը գրում է.

Սոչիում Սիրիայի հարցով տեղի ունեցած գագաթնաժողովի շրջանակներում  ուշագրավ զրույց է տեղի ունեցել Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների միջև։

Մինչ  խորհրդակցություններ անցկացնելը, երկու նախագահները նստել են ավտոմեքենա, որը պետք է Պուտինին և Էրդողանին տեղափոխեր այն վայրը, որտեղ պետք է կայանար Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի նախագահների մասնակցությամբ հանդիպումը։

Նախքան մեքենան նստելը  Էրդողանը Պուտինին հարցրել է.  «Այս մեքենան զրահապա՞տ է, թե՞ ոչ»։  Ի պատասխան դրան՝ Ռուսաստանի նախագահը պատասխանել է.

«Ոչ թե ավտոմեքենան է զրահապատված, այլ տարածքը»։