Հարությունյանը գնացել է հացադուլավոր ռեժիսորի մոտ. ՄԻՊ–ը դիմել է Մշակույթի նախարարություն


11:40 , 18 փետրվար, 2019

Armeniasputnik.am-ը գրում է.

Արդեն 16 օր հացադուլի մեջ գտնվող կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի հարցով հետաքրքրվել են ՀՀ կրթության և գիտության նախարարն ու ՄԻՊ–ը։

Մատենադարանի հարակից տարածքում հացադուլ հայտարարած կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանին հացադուլի 15-րդ օրը` փետրվարի 17-ին, այցելել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։

Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին հայտնել է կինոռեժիսորը։

«Մեր համակիրների հավաքի ու բացօթյա համերգի ժամանակ անսպասելի ու հաճելի հանդիպում ունեցա Արայիկ Հարությունյանի հետ։ Նախարարը եկել էր հացադուլը դադարեցնելու հորդորով ու խնդրին ամբողջ խորությամբ ծանոթանալու նպատակով։ Շնորհակալ եմ»,– գրել է նա։


Հացադուլի մեջ գտնվող ռեժիսորին երեկ այցելել է նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը։ Ինչպես հայտնում են ՄԻՊ գրասենյակից, Հովհաննես Գալստյանը նրա հետ զրույցում հաստատել է իր պահանջը՝ կապված կինոնկարահանման համար նախատեսված ոչ բավարար չափի գումար փոխանցելու հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալայստեղ