Այսօր Աբու Դաբիում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպում ունեցավ Հունաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Էվանգելոս Ապոստոլակիսի հետ


17:07 , 17 փետրվար, 2019
Այսօր Աբու Դաբիում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպում ունեցավ Հունաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Էվանգելոս Ապոստոլակիսի հետ։ Դավիթ Տոնոյանը շնորհավորեց իր գործընկերոջը նշանակման կապակցությամբ և հրավիրեց Հայաստան։ Հանդիպման ընթացքում երկու նախարարները քննարկեցին հայ-հունական ռազմական համագործակցության հարցեր։ Նշելով այս ոլորտում ունեցած նշանակալի ձեռքբերումները, նախարարները երկուստեք պատրաստակամություն հայտնեցին ռազմական համագործակցության խորացման հարցում։