Պապուա Նոր Գվինեայում գագաթնաժողովի համար երկիր բերված շուրջ 300 թանկարժեք ավտոմեքենա են առևանգել


23:20 , 16 փետրվար, 2019

Պապուա Նոր Գվինեայի ոստիկանությունը որոնում է շուրջ 300 թանկարժեք ավտոմեքենա՝ միջազգային գագաթնաժողովից հետո, հաղորդում է TCH-ը։

Ավտոմեքենաները երկիր են բերել հատուկ Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության ֆորումի համար անցած աշուն։

Դրանք հատկացրել են միջոցառման պաշտոնական հյուրերին, իսկ այժմ դրանց ճակատագիրը հայտնի չէ։