ԱՄՆ-ում ավտոտեսչությունը Tesla-ի վարորդին խնդրել է հրաժարվել XYECLA պետհամարանիշից


22:00 , 16 փետրվար, 2019

ԱՄՆ-ում ավտոմոբիլային տեսչությունը Tesla էլեկտրամոբիլի վարորդին խնդրել է հանձնել XYECLA համարանիշը՝ «վուլգարության» պատճառով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ավտոմեքենայի սեփականատեր Վլադիմիր Յակունինը։

Պաշտոնական նամակում ասվում է, որ XYE տառերը պետհամարանիշի կազմում կարող են «հնչել որպես տղամարդու սեռական օրգանի ժարգոնային արտահայտություն ռուսերենում»։

Ավտոտեսչությունում նշել են նաև, որ աշխատում են կանխել պետհամարանիշներ հանձնելու դեպքերը, որոնք կարող են «վատ ճաշակի» համարվել։ Սակայն գերատեսչությունում հստակեցրել են, որ երբեմն սխալներ թույլ են տրվում և նշանը, որոնք «հասարակության առանձին ներկայացուցիչներ» անտեղի կարող են համարել, տրվում են։

Յակունինին խնդրել են մինչև փետրվարի 12-ը վերադարձնել պետհամարանիշը կամ վիճարկել որոշումը։