Թուրքիայում 2018-2019թթ. գործազուրկների թիվն աճել է ավելի քան 700 հազարով


20:20 , 16 փետրվար, 2019

Թուրքիայում 2018-2019թթ. ընթացքում գործազուրկների թիվն ավելացել է 706 հազարով:

Այս մասին հայտնում է թուրքական t24.com.tr-ը:

Գործազուրկների թիվը 2018-2019թթ. հասել է 3 մլն 981 հազարի:

Թուրքիայում գործազրկության մակարդակը 2018թ. նոյեմբերի դրությամբ կազմել է բնակչության թվի 12,3 տոկոսը: