Մյունխենում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները


16:00 , 16 փետրվար, 2019

Yerkir.am-ը գրում է.

Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է՝ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները հանդիպել են Մյունխենյան անվտանգության համաժողովի շրջանակներում և  քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները։

Քննարկվել են նաև երկկողմ և միջազգային օրակարգի մի շարք հարցեր։