ԵԿՄ–ն երբեք չի լուծարվի և չի էլ պատրաստվում լուծարվել․ԵԿՄ վարչության փոխնախագահ


15:50 , 16 փետրվար, 2019

Tert.am-ը գրում է.

Երկրապահ կամավորական միությունը երբեք չի լուծարվի և չի էլ պատրաստվում լուծարվել։ Tert.am-ի հետ զրույցում ասաց ԵԿՄ վարչության  փոխնախագահ Արա Կետիկյանը՝ անդրադառնալով «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությանը, թե ժամանակն է, որ ԵԿՄ–ն լուծարվի։

«Երկրապահ կամավորական միությունը երբեք չի լուծարվի։ Ես մեկնաբանություն չունեմ այս հարցով»,– ասաց նա։

ԵԿՄ փոխնախագահ Ղուկաս Ուլիխանյանն էլ Tert.am–ի հետ զրույցում նշեց, որ ծանոթ չէ Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությանը։ «Նման արտահայտություններին Երկրապահ վարչությունը պաշտոնապես կպատասխանի»,- ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ