Ֆերգյուսոնը որպես ՄՅՈւ-ի մարզիչ կվերադառնա Օլդ Թրաֆորդ` թրեբլի 20-ամյակի առթիվ


15:30 , 16 փետրվար, 2019

Armsport.am-ը գրում է.

Սըր Ալեքս Ֆերգյուսոնը կլինի «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը մանկունիացիների թրեբլի 20-ամյակի նվիրված բարեգործական խաղում:

Մանկունիացիները մայիսի 26-ին կմրցեն «Բավարիայի» հետ: Նշվում է, որ այդ խաղին կմասնակցեն շատ ֆուտբոլիստներ, ովքեր ՄՅՈւ-ում հանդես են եկել չեմպիոնական մրցաշրջանում:

1999 թվականին Չեմպիոնների լիգայի եզրափակչում հենց «Բավարիայի» նկատմամբ տարած հաղթանակով (2:

1) ՄՅՈւ-ն թրեբլ ձևակերպեց:

«Ես իսկապես անհամբերությամբ եմ սպասում այդ առանձնահատուկ օրվա «Օլդ Թրաֆորդում»: Հիանալի կլինի տեսնել ծանոթ դեմքերի, ևաջակցել «Մանչեսթեր Յունայթեդի» ֆոնդի աշխատանքին»,- Ֆերգյուսոնի խոսքերն է փոխանցում անգլիական ակումբի պաշտոնական կայքը:

2018 թվականի մայիսին Ֆերգյուսոնն ուղեղի կաթված էր ստացել, բայց վերականգնվել և վերադարձել է նախկին կյանքին: Հիմա շոտլանդացին հաճախ խորհուրդներով օգնում է ՄՅՈւ-ի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերին: