Ռոբին Հուդի քարանձավում հայտնաբերվել է դժոխքի մուտքը (Photo)


15:30 , 16 փետրվար, 2019

Մեծ Բրիտանիայի Քրեսվել Քրեգս քարանձավներում հայտնաբերվել են հարյուրավոր «վհուկների» հետքեր և «դժոխքի դարպասները»։

Հետազոտողները պնդում են, որ առաստաղն ու պատերը բառացիորեն հեղեղված են պաշտպանիչ նշաններով ու գրություններով։ Այս մասին հաղորդում է Sky News-ը։

Դրանք տեղի հին բնակիչների ծիսակարգի մի մասն էին։ Ըստ երևույթին, նրանք հավատացել են, որ այդ գրությունները չար ոգիներին պետք է պահեին դժոխքում և թույլ չտային դուրս գալ, ինչպես նաև մարդկանց պետք է զգուշացնեին անդրաշխարհյան կյանքի մասին։

Այդպիսի քարանձավները Մեծ Բրիտանիայում շատ են, դրանցից մեկն էլ Ռոբին Հուդը իր համար ապաստարան է դարձրել։