Բակո Սահակյանը փրկարար ծառայության նախկին ղեկավարին պարգևատրել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով


14:30 , 16 փետրվար, 2019

Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 16-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Արցախում փրկարար ծառայության ստեղծման, զարգացման ու կայացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար և ծննդյան 70-ամյակի կապակցությամբ փրկարար ծառայության նախկին ղեկավար Ասլան Գրիգորյանը պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով։

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: