Փյունիկի պատանի ֆուտբոլիստները 7 օր կանցկացնեն Լեգանեսի ակադեմիայում


13:40 , 16 փետրվար, 2019

Armsport.am-ը գրում է.

«Փյունիկի» 7 պատանի ֆուտբոլիստներ ուղևորվել են Իսպանիա՝ փորձ հավաքելու «Լեգանես» թիմի ակադեմիայում, որտեղ նրանք կանցկացնեն մեկ շաբաթ:

Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը` լուսանկարներ ու տեսանյութ հրապարակելով Զվարթնոց օդանավակայանից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Փյունիկ» և «Լեգանես» ակումբների սեփականատերերը համագործակցության համաձայնագիր են կնքել:

Արթուր Սողոմոնյանը, խոսելով պատանի ֆուտբոլիստների վերապատրաստման մասին, ավելի վաղ ասել էր.

«Նրանք ամեն ինչ կանեն իրենց հաշվին, կնայեն մեր երեխաներին: Եվ եթե ամեն ինչ հաջող ընթանա, գարնանը 1.5-2 ամսով կուղևորեն ավելի լուրջ վերապատրաստման»: