Ֆեյսբուքը շուկա է դարձել` աջ ու ձախ պատգամավորության թեկնածու են գովազդում


14:18 , 16 ապրիլ, 2012

Ֆեյսբուքը երբեք այսքան ձանձրալի չի եղել։ Ոնց-որ արևելյան բազար լինի. աջ ու ձախ ապրանք են ռեկլամում։ Այդ «ապրանքի» անունն էլ ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու է՝ մի մասը «օգտագործման ժամկետը» վաղուց լրացած-փչացած, մի մասն աստված գիտե որտեղից են հայտնվել, երրորդներն էլ փոխանակ վերապատրաստման հատուկ դպրոցներ գնան, հայոց տառերը լրիվ սովորեն, գրել-կարդալ սովորեն, գրագետ մի քանի նախադասություն իրար կցել սովորեն, չգիտես ինչու ուզում են պատգամավոր դառնալ, ինչ է թե՝ լավ կոճակ սեղմել գիտեն...
Տխուր է ձեր աշխարհում, պարոնայք...