Հիշենք նաև Էրդողանի վերջերս ասված խոսքերը, որ իր նպատակն է ստեղծել Մեծ Թուրքիա, և ով իրենց խանգարի, կոչնչացվի


13:48 , 16 փետրվար, 2019

Շնորհակալություն Ալիևին անկեղծության համար: Այո՛, դա է Ադրբեջանի ու Թուրքիայի ստրատեգիական նպատակը: Այդ նպատակը ոչ միայն մեր մարտահրավերն է, այլև փրկությունը, որովհետև դա մարտահրավեր է նաև Իրանին, Ռուսաստանին, Իսրայելին (դրա պատճառի մասին լրացուցիչ բացատրության կարիք կա) և Եվրոպային:

Նման «նպատակների» շուրջ են ձևավորվում միջազգային կոալիցիաներ:

Հիշենք նաև Էրդողանի վերջերս ասված խոսքերը, որ իր նպատակն է ստեղծել Մեծ Թուրքիա, և ով իրենց խանգարի, կոչնչացվի:

Կից նյութը կարող եք դիտել այստեղ։