Իրաքը ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ բողոք է ներկայացրել Թուրքիայի դեմ


13:10 , 16 փետրվար, 2019
Անցած երկու ամիսների ընթացքում Հյուսիսային Իրաքի (Իրաքյան Քրդստան) 12 գյուղեր գրեթե ամբողջովին դատարկվել են: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Դհուկի նահանգի գյուղերին: Թուրքական ռազմական ուժերը օդային հարվածներ են հասցնում ենթադրյալ PKK-ի զինյալների թիրախներին, սակայն իրականում թիրախավորվում են անտառներում, դաշտերում աշխատող խաղաղ բնակչությունը: Միայն հունվար ամսին Թուրքիայի ավիահարվածների հետևանքով զոհվել է 10 խաղաղ բնակիչ, որից երկուսի մարմինները դեռ չեն հայտնաբերվել: Գյուղացիները թողնում են իրենց տները, ֆերմաներն ու լքում այդ տարածքները, քանի որ մշտապես վտանգված են զգում իրենց: