Սլովենացի պատգամավորը հրաժարական է տվել խանութից սենդվիչ գողանալու մասին խոստովանելուց հետո


06:30 , 16 փետրվար, 2019

Tert.am-ը գրում է․

Սլովենիայի խորհրդարանի անդամ Դարիյ Կրայչիչը հրաժարական է ներկայացրել խանութից սենդվիչի գողության մասին խոստովանելուց հետո:

Ինչպես հայտնում է Tjournal-ը, նրա քաղաքական կուսակցությունն այդ որոշումն անվանել է միակ հնարավորը, իսկ նրա արարքն՝ անթույլատրելի:

Գյուղատնտեսության հարցով խորհրդարանական հանձնաժողովի նիստում Կրայչիչը հայտարարել է, որ խանութից սենդվիչ է գողացել, քանի որ նրա վրա ուշադրություն չէին դարձնում: Նա ներողություն է խնդրել իր արարքի համար և ասել է, որ զղջում է այդ «սոցիալական փորձի» համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալայստեղ։