Պոմպեյում Նարցիսի պատկերով որմնանկար է հայտնաբերվել


06:45 , 16 փետրվար, 2019

Պոմպեյում Սբ. Վալենտինի օրը հնագետները Նարցիսի պատկերով հին հունական որմնանկար են հայտնաբերել: Որմնանկարը հայտնաբերվել է շքեղ նստավայրում՝ տան կենտրոնական մասի պեղումների ժամանակ, հաղորդում է BBC-ն: Մի քանի ամիս առաջ այստեղ հայտնաբերվել է նաև Յուպիտերի պատկերով որմնանկար, որը կարապի էր վերածվել սպարտացի թագուհի Լեդային գայթակղելու համար:

Գիտնականները նշել են աշխատանքի կատարման բարձր որակն ու «նուրբ դեկորատիվ տարրերի» առկայությունը: Հարուստ վաճառականին պատկանող նստավայրը հնարավոր է բացվի այցելուների համար: Հնագետ Մասիմո Օսանայի խոսքերով, Նարցիսի առասպելը շատ տարածված է եղել Պոմպեյում: Առասպելաբանության մեջ նա գետի աստված Քեֆիսի և ապշեցուցիչ գեղեցկություն ունեցող Լիրիոլա հավերժահարսի որդին էր: Նարցսը սիրահարվել էր սեփական արտացոլմանը, տրտմել և մահացել սովից ու տառապանքից:

Wider shot of the room with the fresco in frame